Պատմությունը որպես նախաբան…

ARMSUN -ը  երիտասարդ  և միևնույն ժամանակ զարգացած ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին: Հարկ է նշել, որ միակն է Հայաստանում որպես  կենցաղային օդափոխիչներ արտադրող ձեռնարկություն: Ավելի քան 4 տարի, իր ստեղծման պահից սկսած,  ընկերությունն անցել է կայացման և զարգացման երկար ճանապարհ:

Մեր ընկերությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին և  կցանկանայի նշել, որ մեր աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր իրենց նոր տեխնոլոգիկան գաղափարներով և դիզայներական լուծումներով խթան են հանդիսանում մեր իսկ ընկերության զարգացմանը:

ARMSUN ընկերությունում արտադրվում  են  բարձրորակ և ժամանակակից դիզայնով  օժտված կենցաղային օդափոխիչներ, որոնք համապատասխանում են հուսալիության և անվտանգության եվրոպական և միջազգային պահանջներին, ինչը միանշանակ հաստատված է համապատասխան վկայագրերով:

Մեր արտադրանքը իր բարձր գնահատականին ու ճանաչմանն է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկների, սպառողի կողմից՝  համարվելով գնի և որակի լավագույն համադրություն:

    Հարց ունե՞ք։ Թողեք ձեր կոնտակտային տվյալները և մենք ձեզ խորհուրդ կտանք:


    Մեր առաքելությունը

    Մեր առաքելությունն է  նորագույն տեխնոլոգիաների միջոցով ստանալ այնպիսի բարիք, որը կօգնի մեզ փոխել սպառողի պահանջմունքները:

    IMG_3230

    Մեր տեսլականը

    Մեր տեսլականն է  շարունակական կատարելագործման միջոցով  ստեղծել արտադրանք, որը մոտ ապագայում  միջազգային շուկաներում կգրավի իրեն արժանի սպառողի  գնահատած տեղը: